14.04.2017|
10:45
1982 թ. հունիսին ինձ աշխատանքի հրավիրեցին Երևանի կոմերիտմիության քաղաքային կոմիտե: Հրավիրել ասածը հաստատ խորթ կհնչի մերօրյա քաղաքացու ականջին, սակայն պատկերացրեք, որ կային այդպիսի ժամանակներ ու պարտադիր չէր կամ գուցե ոչ բոլոր դեպքերում պարտադիր էր որևէ կլանի, կաստայի, համքարության կամ խնամի-ծանոթ-բարեկամական կապերի ներկայացուցիչ լինելը: